Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞ւ է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում

Ինչո՞ւ է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում
28.10.2020 | 15:32

«Ժողովուրդը» գրում է.

«Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում են 400 դոլար, որը Թուրքիայի նվազագույն աշխատավարձից ցածր է, եւ նրանց ուղարկում են կռվելու Ադրբեջանի համար ամենավտանգավոր տարածքներում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է լրագրող Անհար Կոչնեւան: Նա ուկրաինուհի լրագրող է, առեւանգվվել էր Սիրիայում իսլամիստների կողմից 2012-ին, երբ, լուսաբանում էր պատերազմը եւ կարողացավ ներկայացնել, թե ինչ իրավիճակ է Սիրիայում:
«Ես գիտեմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իդլիբից է վարձկաններ ուղարկում Ադրբեջան: Երբ Սիրիայի բանակն ամբողջությամբ ազատագրի Իդլիբը, այնտեղի բոլոր հանցագործները կփախչեն Թուրքիա: Իսկ նրանք Էրդողանին այնտեղ պետք չեն, այդ պատճառով նա նրանց մի մասին Լիբիա է ուղարկել, մի մասին՝ Ադրբեջան: Որքան շատ մահանան, այնքան ավելի քիչ Թուրքիա կգնան», – նկատեց նա:


Օրեցօր նոր տվյալներ են ի հայտ գալիս սիրիացի վարձկանների՝ Ադրբեջանում՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու մասին, սակայն Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են հերքել»:

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ